ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինային 310 միլիոն դոլարի փաթեթի վաճառքը, որը նախատեսված է F-16 տեսակի կործանիչների սպասարկման և անձնակազմի վերապատրաստման համար

11:22, 03.05.2025

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինային F-16 տեսակի կործանիչների սպասարկման և անձնակազմի վերապատրաստման համար 310 միլիոն դոլարի արժեքով փաթեթի վաճառքը։

Ինչպես նշված է ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տարածած հաղորդագրությունում, աջակցման փաթեթը ներառում է F-16 կործանիչների արդիականացում և թարմացում, անձնակազմի պատրաստում, տեխնիկական սպասարկում, պահեստամասեր, սարքավորումներ, գաղտնազերծված ծրագրային ապահովում, տեխնիկական աջակցություն և հետազոտական ծառայություններ։

«Այս վաճառքը կաջակցի ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակներին և ազգային անվտանգության խնդիրներին՝ գործընկեր երկրի անվտանգությունը բարելավելու միջոցով։ Բացի այդ, այն կուժեղացնի Ուկրաինայի կարողությունը՝ դիմակայելու առկա և ապագա սպառնալիքներին», – նշվում է հայտարարությունում։

Նմանատիպ