ԱՄՆ Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը՝ բանակցային, երկարատև համաձայնագրով

12:36, 15.07.2025

ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ նախագահ Թրամփի առաջնահերթությունը մնում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը բանակցային, երկարատև համաձայնագրի միջոցով ավարտելը։

Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զրուցել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ։

«Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ պետքարտուղարը ընդգծել է, որ նախագահ Թրամփի առաջնահերթությունը մնում է պատերազմը բանակցային, երկարատև համաձայնագրի միջոցով ավարտելը», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ երկու կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում կայունության խթանումը և այն, որ Իրանը չմշակի կամ չձեռք բերի միջուկային զենք։

Նմանատիպ