ԱՄՆ պետդեպարտամենտ. Մենք ընդդիմությանը կոչ ենք անում մտնել խորհրդարան՝ ընտրական փոփոխություններ կատարելու համար, որ հաջորդ ընտրություններն ավելի լավը լինեն, նրանց բոյկոտին հետևելը նման է արդեն տեսած կինոնկարի դիտմանը
ԱՄՆ պետդեպարտամենտ. Մենք ընդդիմությանը կոչ ենք անում մտնել խորհրդարան՝ ընտրական փոփոխություններ կատարելու համար, որ հաջորդ ընտրություններն ավելի լավը լինեն, նրանց բոյկոտին հետևելը նման է արդեն տեսած կինոնկարի դիտմանը

«Մենք ընդդիմությանը կոչ ենք անում մտնել խորհրդարան՝ ընտրական փոփոխություններ կատարելու համար, որոնք կապահովեն, որ հաջորդ ընտրություններն ավելի լավը լինեն, ոչ մենք, ոչ էլ նրանք չենք տեսնի նույն խախտումների կրկնությունը», – այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտում անցկացված մամլո ասուլիսին, որտեղ դեպարտամենտի պաշտոնյաները խոսել են Վրաստանում անցկացված ընտրությունների մասին:

«Նրանց բոյկոտին հետևելը նման է արդեն տեսած կինոնկարի դիտմանը: Մենք ընդդիմությանը կոչ ենք անում մտնել խորհրդարան՝ ընտրական փոփոխություններ կատարելու համար, որոնք կապահովեն, որ հաջորդ ընտրություններն ավելի լավը լինեն, ոչ մենք, ոչ էլ նրանք չենք տեսնի նույն խախտումների կրկնությունը: Սա այն է, ինչին սատարում են Ամերիկայի և ԵՄ դեսպանները: Նրանց վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե ելք գտնել մեզ համար, այլ գտնել նրանց համար ելք, աշխատել միասին, սովորել միասին աշխատել, քանի որ նրանք ստիպված կլինեն միասին աշխատել խորհրդարանում, կազմել ծրագիր, խորհրդարանական օրակարգ, որը ներառում է կարևոր ընտրական փոփոխություններ և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բարեփոխում: Այդ դեպքում, եթե նոր ընտրություններ անցկացվեն, դուք կունենաք ավելի վստահելի արդյունք, որին բոլորը կվստահեն, և նման հարցեր չեն առաջանա», – ասվել է ճեպազրույցի ընթացքում: