ԱՄՆ պետական պարտքը երկրի պատմության մեջ առաջին անգամ հասել է 34 տրիլիոն դոլլարի
ԱՄՆ պետական պարտքը երկրի պատմության մեջ առաջին անգամ հասել է 34 տրիլիոն դոլլարի,- հայտնում է ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտը։
2023 թվականի սկզբին ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է սահմանված սահմանաչափը, որը կազմում է 31,4 տրիլիոն դոլլար։ Այդ ժամանակվանից ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտը բազմիցս նախազգուշացրել է պարտքի սահմանը չբարձրացնելու դեպքում դեֆոլտի ռիսկի մասին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և դեմոկրատները Կոնգրեսին կոչ են արել առանց նախապայմանների բարձրացնել պետական պարտքի սահմանաչափը, սակայն Կոնգրեսի ստորին պալատը վերահսկող հանրապետականները մտադիր չէին այդ քայլին գնալ՝ առանց բյուջեի ծախսային մասը կրճատելու։ Մայիսի 29-ին փոխզիջում է տեղի ունեցել դեմոկրատների և հանրապետականների միջև։ Պայմանագրի համաձայն՝ ԱՄՆ պետական պարտքը պետք է ավելանա 2025 թվականի հունվարի 2-ից։