ԱՄՆ Պատերազմի հետազոտությունների ինստիտուտ - ուկրաինական ուժերը մտել են Կուրսկի շրջան 10 կիլոմետր խորությամբ
ԱՄՆ Պատերազմի հետազոտությունների ինստիտուտ - ուկրաինական ուժերը մտել են Կուրսկի շրջան 10 կիլոմետր խորությամբ

Ուկրաինական ուժերը Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջան են մտել 10 կիլոմետր խորության վրա, ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի զեկույցում։

Հաղորդագրության համաձայն՝ ուկրաինական զրահամեքենաները մտել են 38K-030 մայրուղու երկայնքով՝ միջազգայնորեն ճանաչված սահմանից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող դիրքեր։

Ըստ վերլուծաբանների՝ այս ամենը նշանակում է, որ ուկրաինական ուժերը ճեղքել են ռուսական առնվազն երկու պաշտպանական գիծ և ամրացված կետ։

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը, հենվելով ռուսական աղբյուրի վրա, գրում է, որ ուկրաինական ուժերը Կուրսկի շրջանում 45 քառակուսի կիլոմետր տարածք են գրավել։

Ռուսական այլ աղբյուրների համաձայն՝ ուկրաինական ուժերն ընդհանուր առմամբ գրավել են 11 բնակավայր։ Ներկայում մարտերը շարունակվում են Կորենովոյի եւ Սուջիի շրջաններում։