ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հյուսիսային Կորեան շարունակում է զենք մատակարարել Ռուսաստանին
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նշում է, որ Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան շարունակում են մերձենալ միմյանց հետ։ Այս մասին ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը։
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան շարունակում է զենք մատակարարել Ռուսաստանին։
Լրագրողի հարցին, թե ինչպիսի սպառազինություն է մատակարարվում Ռուսաստանին, պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը պատասխանել է, որ խոսքը տարբեր տեսակի զինատեսակների մատակարարման մասին է։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Հյուսիսային Կորեայի և Իրանի նման գործընկերներին, որպեսզի աջակցություն ստանա Ուկրաինայում շարունակվող պատերազմի համար։ Գիտեք, մենք Ուկրաինայի կողքին ենք լինելու, որքան էլ դա տևի»,- ասել է Սինգհը։