ԱՄՆ պաշտպանության քարտուղարության տվյալներով, Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման արդյունքում վիրավորների թիվը հասել է 40-ի։
ԱՄՆ պաշտպանության քարտուղարության տվյալներով, Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 40-ի։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։
«Մենք ակնկալում ենք, որ այս թիվը էլ ավելի կաճի, քանի որ ուղեղի տրավմատիկ վնասվածքներով մեր զինծառայողները ավելի ուշ ախտանշաններ են հայտնում, ուստի զոհերի թիվը կարող է նույնիսկ ավելի մեծ լինել», – ասաց Սինգհը:
Պենտագոնի մամուլի քարտուղարի խոսքով՝ հարձակման հետևում կանգնած է Իրանը։
«Մենք գիտենք, որ սրա հետևում կանգնած է Իրանը։ Իրանը շարունակում է զինել այդ խմբավորումներին, այդ հարձակումները սկսելու համար։ Ես ոչինչ չունեմ կիսելու հետախուզության գնահատման առումով, թե արդյոք Իրանի առաջնորդներն են ղեկավարել այս հարձակումը, բայց այն, ինչ կարող եմ ձեզ ասել, այն է, որ մենք գիտենք, որ այդ խմբերին աջակցում է Իրանը», – ասել է Սինգհը:
Իրանը հերքում է իր առնչությունը: Թեհրանը պնդում է, որ իրենք մասնակից չեն եղել հարձակմանը։