ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը արձագանքել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի հարձակումներին։
Ինչպես Կոնգրեսում ասել է Օսթինը, Ուկրաինայի հարձակումները ռուսական նավթավերամշակման օբյեկտների վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ աշխարհում էներգետիկ ռեսուրսների առկայության վրա։
«Այս հարվածները կարող են բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային իրավիճակի վրա՝ էներգետիկ ռեսուրսների առումով։ Ուկրաինայի համար ավելի լավ է կենտրոնանալ մարտավարական և օպերատիվ նպատակների վրա, որոնք կարող են ուղղակիորեն ազդել ռազմական գործողությունների ընթացքի վրա»,- ասել է Օսթինը։
Ինչպես գրում է «Bloomberg»-ը, ԱՄՆ-ը փորձում է հավասարակշռված մոտեցում պահպանել և մի կողմից կրճատել էներգառեսուրսների օտարումից Ռուսաստանի ստացած եկամուտները, որոնք օգտագործվում են պատերազմի ֆինանսավորման համար, մյուս կողմից՝ կա բավարար քանակությամբ էներգետիկ ռեսուրսներ համաշխարհային շուկաներում, որպեսզի չապակայունացնեն համաշխարհային տնտեսությունը։