ԱՄՆ պաշտպանության գերատեսչության պաշտոնյան ասում է, որ ռուսական բանակը ամեն օր հարյուրավոր զոհեր է տալիս Ուկրաինայի դեմ պատերազմում

10:26, 23.07.2022

Միացյալ Նահանգները համարումէ, որ Ռուսաստանի զորքը ամեն օր հարյուրավոր զոհեր է կրում Ուկրաինայի հետ պատերազմում, և որ նրա ղեկավարման շղթան լարված է հազարավոր լեյտենանտների և կապիտանների կորստի պատճառով: Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հենվելով ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյայի վրա։

Պաշտոնյան, ով խոսել է անանունության պայմանով, ասել է, որ բացի լեյտենանտներից ու կապիտաններից, զոհվել են նաև հարյուրավոր գնդապետներ և բազմաթիվ ռուս գեներալներ։

ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ պաշտոնական Վաշինգտոնը նույնպես կարծում է, որ Ուկրաինան Ուկրաինայի տարածքում ոչնչացրել է ավելի քան 100 ռուսական բարձրարժեք թիրախ՝ ներառյալ հրամանատարական կետեր, զինամթերքի պահեստներ, հակաօդային պաշտպանության օբյեկտներ և այլն։

Նմանատիպ