ԱՄՆ նոր դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի նախագահին
ԱՄՆ նոր դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի նախագահին

Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռոբին Դանիգանն իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Օրբելիանիների պալատում տեղի է ունեցել հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունը, որից հետո նախագահը դեմ առ դեմ հանդիպում է ունեցել դեսպանի հետ։

Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռոբին Դանիգանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և նշել, որ իր համար պատիվ է ներկայացնել ԱՄՆ նախագահ Բայդենին։ Նրա խոսքով, ինքը Վրաստանի նախագահի հետ սերտ համագործակցություն է ակնկալում, հատկապես, երբ երկիրը ձգտում է եվրատլանտյան ինտեգրման։

«Նախագահ Բայդենը ջերմ ողջույն է հղել Վրաստանի նախագահին և մաղթել նրան ու վրացի ժողովրդին բարօրություն»,- ասել է Ռոբին Դանիգանը։