ԱՄՆ ներմուծված վրացական գինու արժեքն աճել է 21,4 տոկոսով և հասել 3,93 մլն դոլարի
Ըստ Գինու տնտեսագետների ամերիկյան ասոցիացիայի (American Association of Wine Economists – AAWE), 2020 թվականին ԱՄՆ-ում գինու ներմուծման ընդհանուր ցուցանիշը, 2019 թվականի համեմատ, նվազել է 9,4% -ով: Ներմուծման ծավալների նվազման հետ մեկտեղ, Վրաստանը շարունակում է առաջ շարժվել և ներմուծումն ավելացնել, հայտնում է Ամերիկայի գինու տնտեսագետների ասոցիացիան (AAWE):
Միացյալ Նահանգները վրացական գինու ռազմավարական շուկա է, որտեղ կայուն շուկայավարման ռազմավարություն են իրականացնում Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը և Գինու ազգային գործակալությունը՝ գինու մասնավոր արդյունաբերության հետ համագործակցությամբ: Արդյունքում, վերջին վեց տարիների ընթացքում վրացական գինու արտահանումը ԱՄՆ շուկա կայուն աճում է: Գինու ազգային գործակալության տվյալներով, 2020 թվականին Վրաստանից արտահանվել է մինչև 912 հազար շիշ գինի, ինչը 34%-ով ավելին է, քան 2019 թվականի ցուցանիշը:
ԱՄՆ շուկան վրացական գինու ամենաթանկ հատվածներից մեկն է: ԱՄՆ-ը վրացական գինի արտահանող երկրների թվում զբաղեցնում է 8-րդ տեղը:
Չնայած Covid-19 համաշխարհային համաճարակին, Գինու ազգային գործակալությունը շարունակում է ժողովրդականացնել վրացական գինին ԱՄՆ-ում՝ օգտագործելով հեռավար ձևաչափեր և տարբեր առցանց հարթակներ:
2020 թվականին անցկացվեցին մի շարք առցանց համտեսներ, որոնց մասնակիցները հնարավորություն ունեցան համտեսել նախապես իրենց ուղարկված գինիները Վրաստանի տարբեր անկյուններից: