ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է պաշտպանության բյուջեն. Պետք է գնահատել սևծովյան տարածաշրջանին օգնության ուժեղացման անհրաժեշտությունը՝ կենտրոնանալով Վրաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Մոլդովայի վրա
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է պաշտպանության բյուջեն. Պետք է գնահատել սևծովյան տարածաշրջանին օգնության ուժեղացման անհրաժեշտությունը՝ կենտրոնանալով Վրաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Մոլդովայի վրա

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2024 թվականի պաշտպանության բյուջեի նախագիծը և ուղարկել նախագահ Ջո Բայդենին ստորագրման։

Ազգային պաշտպանության մասին օրինագիծը կազմում է 886 միլիարդ դոլար։

Ներկայացուցիչների պալատում դրան կողմ է քվեարկել 310 կոնգրեսական, դեմ՝ 118-ը, այդ թվում՝ 45 դեմոկրատ, 73 հանրապետական։

ԱՄՆ Ազգային պաշտպանության օրինագիծը նախատեսում է Ուկրաինային անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում 300 միլիոն դոլարի հատկացում, Ուկրաինային աջակցության հատուկ տեսուչի գրասենյակի ստեղծում, որը կանցկացնի ռազմական և ոչ ռազմական օգնության համար տրամադրվող միջոցների աուդիտ և հետաքննություն։ Փաստաթղթում խոսվում է նաեւ սեւծովյան տարածաշրջանի անվտանգության մասին։ Ինչպես նշված է օրինագծում, ԱՄՆ-ի շահերից է բխում, որ ՆԱՏՕ-ն ընդունի ռազմավարություն՝ կապված սևծովյան տարածաշրջանի հետ։ Փաստաթղթում նշվում է նաև, որ պետք է գնահատել սևծովյան տարածաշրջանի աջակցության կամ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ կենտրոնանալով Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մոլդովայի և Վրաստանի վրա։

Մինչ այդ փաստաթուղթը հաստատվել էր ԱՄՆ Սենատի կողմից։