ԱՄՆ ներկայացուցիչ Գրենլանդիայում. Մենք չենք գնում որևէ մեկի երկիրը զավթելու փորձով, մենք ասում ենք, որ ներկայացնում ենք ազատությունը, տնտեսական ուժը և պաշտպանությունը
Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը նշում է, որ բանակցությունների ուշադրության կենտրոնում պետք է լինի Գրենլանդիայի ժողովուրդը, այլ ոչ թե Դանիան։ Ջեֆ Լանդրիսն այս մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Լրագրողը հարցրել է Լանդրիսին, թե ինչ կառաջարկի դանիացի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք դեմ են ԱՄՆ-ի միջամտությանը Գրենլանդիայում, ինչին նա պատասխանել է, որ զրույցը չպետք է կենտրոնանա Դանիայի վրա։
«Կարծում եմ՝ քննարկումը պետք է լինի գրենլանդացիների հետ։ Ի՞նչ են նրանք ուզում։ Ի՞նչ հնարավորություններ չեն ստացել։ Ինչո՞ւ չեն ստացել այն պաշտպանությունը, որին արժանի են։ Միացյալ Նահանգները միշտ էլ հյուրընկալ երկիր է եղել։ Մենք այնտեղ չենք գնում որևէ մեկին նվաճելու կամ որևէ մեկի երկիրը զավթելու համար։ Մենք ասում ենք. «Լսեք մեզ, մենք ներկայացնում ենք ազատությունը, մենք ներկայացնում ենք տնտեսական ուժը, պաշտպանությունը»», – ասել է Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը։