ԱՄՆ ներգաղթի ծառայության աշխատակիցները Մեն նահանգում կրակել են 26-ամյա միգրանտի վրա
«Սի Էն ԷՆ»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ներգաղթի ծառայության աշխատակիցները Մեն նահանգում կրակել և սպանել են 26-ամյա միգրանտի։
Կոլումբիացի Խուան Սեբաստիան Գերերոն սպանվել է հուլիսի 13-ին Բիդեֆորդ քաղաքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։
«Սի Էն ԷՆ»-ի փոխանցմամբ՝ տեսախցիկների տեսագրություններում երևում է, թե ինչպես է սպիտակ մեքենան շրջվում Բիդեֆորդի խաչմերուկում, երբ երկու հետիոտն, որոնք ենթադրաբար ներգաղթի ծառայության աշխատակիցներ են, փորձել են կանգնեցնել այն։ Այնուհետև սպիտակ մեքենան բախվել է մեկ այլ մեքենայի։ Դրանից հետո ներգաղթի ծառայության աշխատակիցները, ենթադրաբար, շրջապատել են մեքենան, և նրանցից մեկը ատրճանակ է ուղղել վարորդի վրա։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ գործակալը զենքն օգտագործել է «հանրային անվտանգության շահերից ելնելով», բայց չի նշել, թե ինչու է տղամարդուն սպառնալիք համարել։
Ավելի վաղ Տեխասում ԱՄՆ ներգաղթի ծառայության աշխատակիցները սպանել են մեկ այլ միգրանտի։