ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերահաստատել է իր աջակցությունը հրեա ժողովրդին և Իսրայելի անվտանգությանը
Մենք կշարունակենք ռազմական աջակցություն ցուցաբերել Իսրայելին, քանի դեռ Իսրայելը չի ոչնչացնել Համասին, բայց մենք պետք է զգույշ լինենք, նրանք պետք է զգույշ լինեն։ Ամբողջ աշխարհի կարծիքը կարող է փոխվել մեկ գիշերվա ընթացքում, և մենք չպետք է դա թույլ տանք,- ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը խոսել է նաև Գազայում պատանդների ազատ արձակման ուղղությամբ իր վարչակազմի կատարած աշխատանքի մասին։
«Մենք անխոնջ աշխատում ենք գերիներին ապահով վերադարձնելու համար։ Անձամբ ես անհամար ժամեր եմ անցկացրել՝ մոտ 20 ժամ Կատարի, Եգիպտոսի և Իսրայելի հետ՝ պատանդներին ազատելու, բեռնատարներ բերելու, մարդասիրական օգնություն ստանալու, Եգիպտոսի նախագահին համոզելու բացել Եգիպտոսի մուտքը»,- ասել է Բայդենը։
Ինչպես նշել է Բայդենը, ԱՄՆ-ը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր պատանդ տուն չի վերադարձվել։