ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է ապրիլին այցելել Չինաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է ապրիլին այցելել Չինաստան

Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, սակայն զրույցի բովանդակության վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում։

Նշենք, որ Դոնալդ Թրամփի հետ այս զրույցից առաջ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը տեսակոնֆերանս է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Պարզվել է, որ Պուտինը ընդունել է Սի Ցզինպինի հրավերը և 2026 թվականի առաջին կիսամյակում կայցելի Չինաստան։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը նախատեսում է այցելել Չինաստան ապրիլին։

Հիշեցնենք, որ Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահները վերջին անգամ զրուցել են նախորդ տարվա նոյեմբերին։