ԱՄՆ.ն ժամանակավորապես դադարեցնում է Ռուսաստանի խոշորագույն բանկերի նկատմամբ պատժամիջոցները
ԱՄՆ.ն ժամանակավորապես դադարեցնում է Ռուսաստանի խոշորագույն բանկերի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ը ժամանակավորապես կասեցրել է Ռուսաստանի խոշորագույն բանկերի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած փաստաթղթում։

Փաստաթղթի համաձայն, թույլատրվում են գործարքներ Ռուսաստանի խոշորագույն բանկերի՝ ներառյալ «Գազպրոմբանկի», «Սբերբանկի» և «ՎՏԲ» բանկի հետ, եթե այդ գործարքները վերաբերում են քաղաքացիական ատոմային էներգիայի նախագծերի պահպանմանը։

Ինչպես նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության փաստաթղթում, այս բացառությունը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 18-ը և կկիրառվի միայն այն նախագծերի վրա, որոնք սկսվել են մինչև 2024 թվականի նոյեմբերի 21-ը։