ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի
ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Վաշինգտոնում Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ հանդիպումից առաջ։

«Ես հպարտ եմ, որ ԱՄՆ-ը շուտով Ուկրաինային կփոխանցի ավելի քան 2,3 միլիարդ դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ։ Այս փաթեթը կտրամադրի ավելի շատ հակաօդային պաշտպանություն, հակատանկային զենքեր և այլ կարևոր զինամթերք ԱՄՆ պահեստներից»,- ասել է Օսթինը։

Միաժամանակ Օսթինը նշել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը։

«Մենք քայլեր կձեռնարկենք՝ կառուցելու կամուրջ, որը տանում է դեպի Ուկրաինա՝ ՆԱՏՕ-ին միանալու համար»,- ասել է Օսթինը։