ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական աջակցության նոր փաթեթին հավանություն է տվել
ԱՄՆ-ը հավանություն է տվել Ուկրաինային ռազմական աջակցության նոր փաթեթին: Նախագահ Ջո Բայդենի հրամանագրով Ուկրաինային կտրամադրվի 600 մլն դոլարի ռազմական օգնություն։
Փաթեթը ներառում է «Հայմարս» տեսակի հրթիռային համակարգեր, ինչպես նաև գիշերային տեսողության համակարգեր, ականազերծման տարածքների միջոցներ, հրետանային արկեր և այլ սարքավորումներ։
Պենտագոնը հայտնել է, որ օգնության նոր փաթեթը ներառում է նաև ուկրաինացի զինվորականների ուսուցում։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի սկզբից ի վեր ԱՄՆ-ն Կիևին հատկացրել է 15 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։