ԱՄՆ-ն Ուկրաինային 400 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ կհատկացնի
ԱՄՆ-ն Ուկրաինային 400 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ կհատկացնի։ Այս մասին Կիեւ կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Օսթինը հայտարարել է օգնության նոր փաթեթի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
«Ջո Բայդենի ղեկավարությամբ ԱՄՆ-ը շարունակում է ուժեղացնել իր աջակցությունն Ուկրաինային։ Այսօր ես կցանկանայի հայտարարել նախագահական օգնության 400 միլիոն դոլարի փաթեթի հատկացման մասին, որն ուղղված է Ուկրաինային զինամթերք, ռազմական տեխնիկա և զենք տրամադրելուն»,- ասել է Օսթինը։