ԱՄՆ-ն Ուկրաինային 275 միլիոն դոլարի ռազմական օգնության լրացուցիչ փաթեթ կտրամադրի
ԱՄՆ-ն Ուկրաինային 275 միլիոն դոլարի ռազմական օգնության լրացուցիչ փաթեթ կտրամադրի

ԱՄՆ-ն Ուկրաինային 275 միլիոն դոլարի ռազմական օգնության լրացուցիչ փաթեթ կտրամադրի. Այս մասին հայտնում է «Ասոշիեյթեդ պրես»-ը՝ հիմնվելով ամերիկացի պաշտոնյաների վրա։

Համաձայն տարածված տեղեկությունների՝ նոր փաթեթը ներառում է մեծ քանակությամբ զինամթերք և բարձր ճշգրտության համակարգեր, որոնք կօգնեն ուկրաինացիներին պայքարել անօդաչու սարքերի հետ։

Այս փաթեթը կներառի նաև 80 հազար «Հովիցեր» արկ, «Հայմարս» համակարգերի զինամթերք, ռազմական մեքենաներ, գեներատորներ և այլ զինտեխնիկա։

Պաշտոնապես նոր փաթեթի մասին հայտարարությունը կարվի այսօր Վաշինգտոնում