ԱՄՆ-ն Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթ կտրամադրի
ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթը կտրամադրի, որի արժեքը 200 մլն դոլար է։ Այդ մասին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Ինչպես պարզաբանել է Ջոն Քիրբին, օգնության փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության սարքավորումներ, HIMARS հրետանային զինամթերք և Javelin հակատանկային հրթիռներ։
Բացի այդ, Պենտագոնը Ուկրաինային կտրամադրի հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև հեռահար և հակատանկային զինատեսակներ։
Տեղեկության համար՝ ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության փաթեթի մասին հայտարարել է հուլիսի 11-ին։ Փաթեթը ներառում էր Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգը։