ԱՄՆ-ն վերացնում է Հունգարիայի վիզային ազատականացման ծրագրի սահմանափակումները
ԱՄՆ-ը հանել է վիզային ռեժիմի ծրագրի սահմանափակումները Հունգարիայի նկատմամբ, – այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը։
Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը վերականգնել է Հունգարիայի համար առանց վիզային ռեժիմը, որը նախկինում՝ 2023 թվականին, Ջո Բայդենի կողմից դադարեցվել էր։
«Այժմ, երբ Հունգարիայի կառավարությունն իրականացրել է այն միջոցառումները, որոնք ԱՄՆ կառավարությունը պահանջում էր անվտանգության ոլորտում թերությունների վերացման նպատակով, նախկին վարչակազմի սահմանած սահմանափակումները չեղարկվում են», – նշված է հայտարարությունում։
Առանց վիզայի ռեժիմի ծրագիրը շուրջ 40 երկրի քաղաքացիներին հնարավորություն է տալիս առանց վիզայի ճանապարհորդել Միացյալ Նահանգներ մինչև 90 օր՝ պարզապես գրանցվելով ճանապարհորդների էլեկտրոնային թույլտվության համակարգում (ESTA)։ ESTA-ն գործում է երկու տարի։