ԱՄՆ-ն տարհանում է դիվանագետներին Ադանայից, Թուրքիայի հարավ-արևելքից
ԱՄՆ-ն տարհանում է դիվանագետներին Թուրքիայի հարավ-արևելքից, Ադանա քաղաքից։
Հայտարարությունը տեղադրվել է հյուպատոսության կայքում։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարության մեջ նշել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով կոչ է անում ոչ էական աշխատակիցներին և ամերիկացի դիվանագետների ընտանիքի անդամներին լքել հյուպատոսությունը։
Ադանայի հյուպատոսությունը նույնպես ժամանակավորապես փակ է, և ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում օգնություն խնդրել Անկարայում ԱՄՆ դեսպանատնից կամ Ստամբուլում գտնվող հյուպատոսությունից։
Նույն հայտարարության մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին լքել տարածքը։
Տեղեկության համար, Ինջիրլիքի ավիաբազան գտնվում է Ադանա քաղաքի մոտ։