ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային հրահրում է Իրանի հետ հակամարտության. Իրանի հոգևոր առաջնորդ

Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերով, ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային հրահրում է Իրանի հետ հակամարտության: Աիաթհոլահ Խամենեին այս հայտարարությունը արել է Պարսից ծոցում ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղարի այցը գնահատելու ժամանակ: Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին հեռանալ մերձավոր արևելքի տարածաշրջանից, որը Խամենեին համարել է «Իրանի տունը»:

Հիշեցնենք, Սաուդյան Արաբիա այցի շրջանակներում ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը վրդովված է տարածաշրջանում Իրանի ապակայունացնող դերի պատճառով: