ԱՄՆ-ն պատրաստ է, Չինաստանին ներգրավել Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններին. Ջոն Բոլթոն
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է, Չինաստանին ներգրավել Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններին,-այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդատու Ջոն Բոլթոնը:
Նրա խոսքերով Վաշինգթոնը ծրագրում է քննարկել հարց, որի համաձայն Չինաստանին հնարավորություն կտրվի կատարել իր դերը:
ԱՄՆ-ի նախագահի խորհրդատուն զրուցել է հյուսիսային Կորեայի իշխանությունների ներկայացուցիչների կողմից վերջին օրերին արված հայտարարությունների շուրջ, որ հնարավոր է Փհենյանը շարունակի միջուկային և բալիստիկ հրթիռների փորձարկումները: ԱՄՆ-ի նախագահի խորհրդատուն հյուսիսային Կորեայի բարձրպաշտոնյաների հայտարարությունները անվանել է ոչպրոդուկտիվ:
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունում ասում են, որ Ջոն Բոլթոնը և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ստեղծում են թշնամական միջավայր:
Փետրվարի 27-28-ին Վիետնամում տեղի ունեցած ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովը ավարտվել է առանց կոնկրետ արդյունքի: