ԱՄՆ-ն պաշտոնապես չեղարկել է դիրեկտիվը, որը կառավարական սարքերում արգելում էր TikTok-ի օգտագործումը

15:12, 12.08.2026
ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես չեղարկել է 2023 թվականի դիրեկտիվը, որը կառավարական սարքերում արգելում էր «TikTok» սոցիալական մեդիայի հարթակի օգտագործումը։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Bloomberg»-ը։
Ինչպես գրում է «Bloomberg»-ը, կառավարական սարքերում հավելվածի ներբեռնումն ու օգտագործումը սահմանափակված էր այն պատճառով, որ այն ժամանակ չինական սեփականություն հանդիսացող «TikTok» հարթակը ազգային անվտանգության համար սպառնալիք էր ներկայացնում և օգտատերերից տեղեկատվություն էր հավաքում։
ԱՄՆ կառավարման և բյուջեի գրասենյակի հայտարարությամբ՝ հավելվածի ընթացիկ տարբերակը, որն օգտագործվում է Նահանգներում, ամերիկացիների սեփականությունն է և այլևս սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ-ի համար։
Ի գիտություն՝ «TikTok»-ի սեփականատերը Չինաստանում հիմնադրված «ByteDance» ընկերությունն է, սակայն 2026 թվականի հունվարից նրա ԱՄՆ գործառնությունների 80.1%-ը պատկանում է ամերիկացի և այլ միջազգային ներդրողներին, իսկ «ByteDance»-ին մնացել է 19.9% բաժնեմաս։

Նմանատիպ