ԱՄՆ-ն պակիստանցի դիվանագետների համար սահմանել է ուղևորական սահմանափակումներ
ԱՄՆ-ն պակիստանցի դիվանագետների համար սահմանել է ուղևորական սահմանափակումներ

Ամերիկայի Միացյալ Նահանգները պակիստանցի դիվանագետների համար սահմանել է ուղևորական սահմանափակումներ:

«Մեր դիվանագետների համար սահմանափակումները հաստատվում են մայիսի 11-ից և դա տեղի է ունեցել պատասխան միջոցների հիմքով»,- հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության ներկայացուցիչը:

Չնայած որոշմանը, կողմերի միջև բանակցությունները շարունակվում են:

Նոր պլանի համաձայն, պակիստանցի դիվանագետները սեփական աշխատանքային վայրից 40 կիլոմետր հեռանալու դեպքում պետք է երթևեկեն միայն հատուկ թույլտվությամբ:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունում հայտարարում են, որ ամերիկացի դիվանագետների համար Պակիստանում սահմանվել են համանման սահմանափակումներ և Վաշինգտոնը ընդունել է պատասխան միջոցներ:

Պակիստանում նշում են, որ սահմանափակումները հաստատվել են դիվանագետների անվտանգությունը ապահովելու նպատակով: