ԱՄՆ-ն լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի 60 երկրների, այդ թվում՝ ԵՄ անդամների նկատմամբ՝ «հարկադիր աշխատանքի» պատճառով
ԱՄՆ-ն քննարկում է մինչև 60 երկրների նկատմամբ 10% և 12.5% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը: Սրանք այն երկրներն են, որտեղից ներմուծվող ապրանքները, ենթադրաբար, պատրաստվում են հարկադիր աշխատանքի միջոցով։
ԱՄՆ առևտրային ներկայացուցչի կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ հետաքննության արդյունքում հայտնաբերվել է 54 երկիր, որոնք չեն «ընդունել և արդյունավետորեն չեն կիրառել հարկադիր աշխատանքի միջոցով արտադրված ապրանքների ներմուծման արգելքները», ինչը համարվում է «բեռ» ԱՄՆ առևտրի համար։
Համապատասխանաբար, քննարկվում է 10% մաքսատուրքերի սահմանումը Կանադայի, Մեքսիկայի, Թայվանի, Պակիստանի, Միացյալ Թագավորության և Եվրամիության համար, իսկ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Բրազիլիայի և Շվեյցարիայի համար՝ 12.5% մաքսատուրքի սահմանումը։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն արձագանքել է այս զեկույցին՝ հերքելով հարկադիր աշխատանքի մասին մեղադրանքները և հայտարարելով, որ դեմ է մաքսատուրքերի «միակողմանի» սահմանմանը։