ԱՄՆ-ն կոչ է անում Իրանի քաղաքացիներին խուսափել Հորմուզի նեղուցի մոտ գտնվող նավահանգիստներից
ԱՄՆ-ն կոչ է անում Իրանի քաղաքացիներին խուսափել Հորմուզի նեղուցի մոտ գտնվող նավահանգիստներից, հաղորդում է BBC-ն։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) զգուշացնում է Իրանի քաղաքացիներին «անհապաղ խուսափել» Հորմուզի նեղուցի մոտ գտնվող բոլոր նավահանգիստներից, որտեղ գործում են իրանական ռազմածովային ուժերը։
Հայտարարության մեջ ասվում է, որ իրանական ռեժիմը «քաղաքացիական նավահանգիստներն օգտագործում է ռազմական գործողությունների համար», ինչը սպառնալիք է ներկայացնում միջազգային ծովային երթևեկության համար։
«Այս վտանգավոր գործողությունը վտանգում է անմեղ մարդկանց կյանքը», – ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ռազմական նպատակներով օգտագործվող քաղաքացիական նավահանգիստները կորցնում են իրենց պաշտպանված կարգավիճակը և դառնում են «միջազգային իրավունքի համաձայն օրինական ռազմական թիրախներ»։