ԱՄՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Լիբանանը։
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին չմեկնել Լիբանան։ Եթե գտնվում եք երկրում, լքեք Լիբանանը հիմա, քանի դեռ հասանելի են կոմերցիոն չվերթները», – ասվում է Բեյրութում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Լիբանանում իրավիճակը ներկայումս անկայուն և անկանխատեսելի է, հատկապես Բեյրութի հարավում։
Վերջերս Բեյրութում լսվել է ուժեղ պայթյուն։