ԱՄՆ-ն հերթական օդային և ծովային հարվածներն է հասցրել Իրանի դեմ
ԱՄՆ-ն հերթական օդային և ծովային հարվածներն է հասցրել Իրանի դեմ։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տեղեկություններով՝ գործողությունը սկսվել է Արևելյան ժամանակով ժամը 22:00-ին և տևել է յոթ ժամ։
Կենտրոնական հրամանատարության հայտարարության համաձայն՝ ԱՄՆ կործանիչները, անօդաչու թռչող սարքերը և ռազմածովային ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցրել Իրանի հրթիռային և անօդաչու սարքերի օբյեկտներին, ռազմածովային կարողություններին ու առափնյա պաշտպանության համակարգերին, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի հարակից և առափնյա շրջաններում։
Ամերիկյան կողմի պարզաբանմամբ՝ գործողության նպատակն էր էլ ավելի թուլացնել Իրանի այն ռազմական կարողությունները, որոնք, իրենց գնահատմամբ, սպառնալիք են ներկայացնում միջազգային առևտրային փոխադրումների և քաղաքացիական անձնակազմերի համար։
Արդեն չորրորդ գիշերն է, ինչ ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է իրականացնում Իրանի տարածքում։ Մինչ այդ Վաշինգտոնը վերսկսել էր նաև դեպի Իրանի նավահանգիստներ ուղևորվող և այնտեղից դուրս եկող նավերի ծովային շրջափակումը։