ԱՄՆ-ն և Եվրամիությունը առևտրային համաձայնագրի են եկել
ԱՄՆ-ն և Եվրամիությունը առևտրային համաձայնագրի են եկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը բանակցություններից հետո առևտրային համաձայնագրի են հասել։

«Մենք համաձայնագրի ենք հասել։ Սա լավ համաձայնագիր է բոլորի համար։ Այն մեզ ավելի կմերձեցնի։ Սա որոշ առումներով համագործակցություն է», – լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը։

Համաձայնագրի հիմնական կետերն են՝ ԵՄ-ն ԱՄՆ-ից կգնի 750 միլիարդ դոլարի էներգիա, իսկ ԵՄ-ն լրացուցիչ 600 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ-ում։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հաստատել է, որ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների վրա կսահմանվեն 15% մաքսատուրքեր։

Ֆոն դեր Լեյենը այն բնութագրել է որպես «հսկայական համաձայնագիր», որը ձեռք է բերվել «դժվար բանակցություններից» հետո։ Համաձայնագրի արդյունքում Եվրամիությունը խուսափեց 30% մաքսատուրքերից, որոնք ուժի մեջ պետք է մտնեին օգոստոսի 1-ից։