ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել TikTok-ի վերաբերյալ
ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել TikTok-ի վերաբերյալ

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել TikTok -ի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է ՌՈՅԹԵՐՍ-ը՝ հիմնվելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտի վրա, հնարավոր է, որ երկու երկրների միջեւ համաձայնագիր ստորագրվի առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում։

«Կուալա Լումպուրում մենք վերջապես համաձայնություն ձեռք բերեցինք TikTok-ի հետ կապված՝ չինական կողմից հաստատում ստանալու առումով և ես ակնկալում եմ, որ դա կիրականացվի մոտակա շաբաթների և ամիսների ընթացքում,   հարցը վերջնականապես կլուծվի», – ասաց Սքոթ Բեսանտը, թեև համաձայնագրի մանրամասները չհստակեցրեց։

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ TikTok -ի ամերիկյան ակտիվները, հավանաբար, կփոխանցվեն ամերիկյան ներդրողներին ենթակա նոր ընկերությանը, իսկ չինական Byte Dance -ի մասնաբաժինը կկազմի 20%-ից պակաս: