ԱՄՆ-ն երկրից արտաքսում է երկու ռուս դիվանագետների:
Ինչպես հաղորդում է «CNN»-ը, այս միջոցը պատասխան է Ռուսաստանի կողմից անցած ամիս երկու ամերիկացի դիվանագետների արտաքսմանը, որոնցից Մոսկվան պահանջել էր լքել երկիրը։
Այնուհետ Պետդեպարտամենտը հայտարարեց, որ իրենք չեն հանդուրժի Ռուսաստանի կառավարության կողմից իրենց դիվանագետների նկատմամբ ոտնձգությունները։
«Մոսկվայում մեր դեսպանատան աշխատակիցների նկատմամբ նման գործողություններն անընդունելի են, և կլինեն անմիջական հետևանքներ»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։