ԱՄՆ-ն դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ տեխնոլոգիական համաձայնագիրը
ԱՄՆ-ն դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ տեխնոլոգիական համաձայնագիրը

ԱՄՆ-ն կասեցրել է Մեծ Բրիտանիայի հետ տեխնոլոգիական համաձայնագիրը, հաղորդում է Financial Times-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ Վաշինգտոնը հիասթափված է Լոնդոնի հետ առևտրային բանակցությունների առաջընթացից։

Տեխնոլոգիական համաձայնագիրը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրվել է Դոնալդ Թրամփի սեպտեմբերին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ։ Փաստաթուղթը նախատեսում էր երկու երկրների միջև համագործակցության ամրապնդում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական ​​բանականությունը և միջուկային էներգիան։

Ինչպես նշում է հրատարակությունը, բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաները հաստատել են, որ ԱՄՆ-ն կասեցրել է համաձայնագիրը անցյալ շաբաթ։ Աղբյուրներից մեկը նշել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Մեծ Բրիտանիայի վրա՝ առևտրային ոլորտում զիջումների գնալու համար։ Լոնդոնի և Վաշինգտոնի միջև առևտրային բանակցությունները շարունակվում են այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարեց մաքսատուրքերի մասին։

Նշենք, որ Մեծ Բրիտանիան համաձայնել է տարեկան ներմուծել 13,000 տոննա ամերիկյան միս՝ առանց մաքսատուրքերի։ Այնուամենայնիվ, ամերիկյան կողմը ցանկանում է բարելավել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի հասանելիությունը բրիտանական շուկա։

Բացի այդ, Դոնալդ Թրամփը դժգոհ է թվային ծառայությունների հարկից, որը տեխնոլոգիական ընկերությունների վրա սահմանվում է ԱՄՆ առևտրային գործընկերների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի կողմից։