ԱՄՆ-ն ավելի քան 700 միլիոն դոլարի օգնություն է հատկացրել Ուկրաինային
ԱՄՆ-ն ավելի քան 700 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն է հատկացրել Ուկրաինային։ Այս մասին Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Բլինկենը նշել է, որ Ռուսաստանը դեռ փորձում է հարձակվել ուկրաինական էներգետիկայի վրա՝ ցուրտը որպես զենք օգտագործելու ուկրաինացի ժողովրդի դեմ։
«Այդ պատճառով մենք հայտարարում ենք 325 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն Ուկրաինայի էներգետիկ և էլեկտրացանցերի վերականգնման համար», – ասել է Բլինկենը: Բացի այդ, Միացյալ Նահանգները նաև 290 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Ուկրաինային այն մարդկանց համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները. Նաև խմելու ջրի, սննդի և դեղորայքի համար։
Բլինկենի խոսքով՝ 102 միլիոն դոլար է նախատեսված ականազերծման գործողությունների համար, որպեսզի Ուկրաինան կարողանա մաքրել իր տարածքները ռուսների թողած ականներից ու զինամթերքից։