ԱՄՆ-ն ասում է, որ չի աջակցում Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի տարածքում
ԱՄՆ-ն ասում է, որ չի աջակցում Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի տարածքում

ԱՄՆ-ն ասում է, որ չի աջակցում Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտարարություն է տարածվել ԱՄՆ պետքարտուղարությունում։

Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ԱՄՆ-ը հավանություն չի տալիս և կանաչ լույս չի վառում Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարվածներին։

Միաժամանակ Վաշինգտոնում ասում են, որ Ուկրաինան պետք է որոշի, թե ինչպես պաշտպանվի ռուսական ներխուժումից, որը սկսվել է 2022 թվականի փետրվարին։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի խոսքով՝ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է դադարեցնել պատերազմը՝ դուրս բերելով իր զորքերը Ուկրաինայից։

Տեղեկության համար նշենք, որ վերջին շրջանում Ռուսաստանում ավելացել են անօդաչու սարքերի հարձակումների դեպքերը։ Ուկրաինացիները պաշտոնապես չեն մեկնաբանում այդ հարվածները։