ԱՄՆ-ն առգրավել է 1 միլիարդ դոլարի արժողությամբ իրանական կրիպտոարժույթային ակտիվներ
ԱՄՆ-ն առգրավել է 1 միլիարդ դոլարի արժողությամբ իրանական կրիպտոարժույթային ակտիվներ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտը հայտարարել է, որ Վաշինգտոնը առգրավել է իրանական կրիպտոարժույթների 1 միլիարդ դոլարի ակտիվներ։

Բեսանտը բացատրել է, որ որոշումը կայացվել է Իրանի վրա տնտեսական ճնշման շրջանակներում։

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Թեհրանը պահանջում է ազատ արձակել իրանական սառեցված 12 միլիարդ դոլարի ակտիվները մինչև բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկը։