ԱՄՆ-ն առաջիկա օրերին լրացուցիչ 750 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային. «Ռոյտեր»
«Ռոյտեր» լրատվական գործակալության տեղեկությամբ, Միացյալ Նահանգները առաջիկա օրերին լրացուցիչ 750 մլն. կտրամադրի Ուկրաինային, խոսվում է ռազմական օգնության մասին։ Գործակալությունը տեղեկությունը հրապարակել է ամերիկյան երկու բարձրաստիճան պաշտոնյաներին հիմնվելով:
Ինչպես հաղորդում է «Ռոյտեր»-ը, օգնության կազմի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել, թեև դրա մասին հավանաբար կհայտարարվի այսօր։
Կոնգրեսի բարձրաստիճան պաշտոնյաին հիմնվելով, «Ռոյտեր»-ը հայտնում է, որ օգնությունը, ամենայն հավանականությամբ, կներառի Ուկրաինա ծանր ցամաքային հրետանային համակարգերի մատակարարումը՝ այդ թվում հաուբիցների մատակարարումը։