ԱՄՆ-ն աջակցում է Ֆինլանդիա-Շվեդիա հայտարարությանը, ես խոսել եմ Թուրքիայի արտգործնախարարի հետ, ՆԱՏՕ-ն քննարկման, հնարավոր տարաձայնությունների մասին խոսակցությունների տեղ է, կարծում եմ, որ նրանք կհասնեն կոնսենսուսի. Էնթոնի Բլինկեն
Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի մոտ, արժեքավոր գործընկերներն են-, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտին։
«Մենք հարգում ենք նրանց որոշումը։ Մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և բոլոր երկրների՝ իրենց ապագայի, քաղաքականության և անվտանգության միջոցները որոշելու իրավունքին: Խոսեցինք Մադրիդի գագաթնաժողովի մասին։ ՆԱՏՕ-ն կներկայացնի անվտանգության նոր հայեցակարգ, թե ինչպես է դաշինքը ամրապնդելու անդրատլանտյան անվտանգությունը նախագահ Պուտինի ագրեսիայի, ինչպես նաև աճող այլ սպառնալիքների պայմաններում: Անվտանգության ջանքերը կենտրոնանալու են ՆԱՏՕ-ի արևելյան թևի և պաշտպանական գործընկերության ամրապնդման վրա տարածաշրջանից դուրս, օրինակ՝ Ավստրալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Նոր Զելանդիայի հետ: Նրանք բոլորը ներկայացված կլինեն Մադրիդում»,- ասել է Էնթոնի Բլինկենը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքորոշմանը Ֆինլանդիայի և Շվեդիայի վերաբերյալ, Բլինկենը բացատրեց, որ ՆԱՏՕ-ն քննարկման, հնարավոր տարաձայնությունների մասին խոսելու վայր է և կարծում է, որ նրանք կհասնեն կոնսենսուսի։
«Ես երեկ խոսել եմ Թուրքիայի արտգործնախարարի հետ։ Երբ խոսքը վերաբերում է Ֆինլանդիայի և Շվեդիային, ՆԱՏՕ-ին նրանց պոտենցիալ անդամակցությանը, դա գործընթացն է: ՆԱՏՕ-ն երկխոսության և քննարկումների, հնարավոր տարաձայնությունների մասին խոսելու վայր է։ Ես հավատում եմ, որ նրանք կհասնեն կոնսենսուսի»,- ասել է Էնթոնի Բլինկենը։
Ֆինլանդիան այսօր պաշտոնապես հայտարարեց ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու իր որոշման մասին։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 13-ին հայտարարել է, որ Թուրքիան կողմ չէ, որ Ֆինլանդիան և Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին։
«Մենք հետևում ենք Շվեդիայի և Ֆինլանդիայի զարգացումներին, սակայն դրական տեսակետներ չունենք»,- լրատվամիջոցներին ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։