ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը ժամանել է Հայաստան
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը Սամանթա Փաուերը ժամանել է Հայաստան։
Ինչպես սոցցանցում գրել է Ուսայդի ղեկավարը, իր ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել Երեւանում։
«Մեծ պատիվ է վերադառնալ Հայաստան՝ այս տարի իմ երկրորդ այցը Հայաստան՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության ընդլայնման կարևոր ժամանակաշրջանում։ Անհամբեր սպասում եմ հետագա համագործակցության իմ այցի ընթացքում»,- գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը։