ԱՄՆ մի քանի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ժամանակ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
ԱՄՆ-ի մի քանի համալսարաններում պաղեստինամետ ցույցեր են անցկացվել, որոնց ընթացքում տասնյակ մարդիկ են ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է Գարդիանը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ցույցեր են տեղի ունեցել Կոնեկտիկուտ նահանգի Յեյլի և Մանհեթենի Նյու Յորքի համալսարաններում։ Ուսանողները պահանջել են դադարեցնել իսրայելական ռազմական գործողությունը Գազայի հատվածում։
Հաղորդվում է, որ առնվազն 47 ցուցարար ձերբակալվել է Յեյլի համալսարանի ցույցի ժամանակ։ Բարձրագույն ուսումնական հաստատությունից ասում են, որ նրանք կենթարկվեն կարգապահական տույժի։
Տեղեկատվության համար՝ Կոլումբիայի համալսարանում նույնպես Պաղեստինի օգտին ցույց է տեղի ունեցել։ Սրա պատճառով երկուշաբթի օրը բարձրագույն ուսումնական հաստատությունում չեղարկվել են դասախոսությունները։