ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսում է Ջո Բայդենի իմփիչմենթի գործով հետաքննությունը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախագահ Ջո Բայդենի նկատմամբ իմփիչմենթի հետաքննություն է սկսում։
«Այս տրամաբանական հաջորդ քայլը մեր հանձնաժողովներին լիարժեք լիազորություններ կտա՝ ամբողջությամբ հավաքելու փաստերը և պատասխաններ տալու ամերիկացի ժողովրդին», – ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին։
Քևին Մաքքարթիի խոսքով՝ քվեարկություն կլինի. Իմպիչմենտի ընթացակարգի մեկնարկը կապված է նախագահի ընտանիքի բիզնես գործարքների հետ։