ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պաշտոնանկ արեց խոսնակ Քևին Մաքքարթիին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պաշտոնանկ արեց խոսնակ Քևին Մաքքարթիին։ Որոշմանը կողմ է արտահայտվել 216 կոնգրեսական, դեմ՝ 210։
Մաքքարթիի պաշտոնանկությունը նախաձեռնել է հանրապետական կոնգրեսական Մեթ Գետցը, ով դժգոհ էր, որ իր գործընկերը փոխզիջման է գնացել դեմոկրատների հետ և ապահովել 45-օրյա բյուջե՝ դաշնային կառավարության աշխատանքի դադարեցումից խուսափելու համար: Նա նաև մեղադրել է Մաքքարթիին, իբր, համաձայնվել է նախագահ Ջո Բայդենի հետ Ուկրաինայի ֆինանսավորման գաղտնի գործարքին:
Նշենք, որ ԱՄՆ-ի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ ստորին պալատի խոսնակը հեռացվում է։ Մաքքարթին ասել է, որ թեև նա այլևս Պալատի նախագահ չէ, սակայն չի զղջում ընտրության համար, որոնք հանգեցրել են իր պաշտոնանկությանը: