ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային հավելյալ 40 միլիարդ դոլար հատկացնելուն
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային հավելյալ 40 միլիարդ դոլար հատկացնելուն։
Փաստաթուղթը նախատեսում է նաև ֆինանսական օգնություն տրամադրելու նախագահի լիազորությունները հասցնել 11 միլիարդի։ Նման որոշումը Բայդենի վարչակազմին իրավունք է տալիս ԱՄՆ-ից Ուկրաինա զենք և ռազմական տեխնիկա ուղարկել։
Ամերիկացի քաղաքական գործիչ Չակ Շումերի խոսքով՝ օրինագիծն այժմ պետք է աջակցի Սենատը, իսկ հետո այն կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրության։