ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որը ֆինանսավորելու է դաշնային կառավարությանը մինչև մարտի սկիզբը և խուսափելու՝ կառավարության աշխատանքի դադարեցումից
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որը ֆինանսավորելու է դաշնային կառավարությանը մինչև մարտի սկիզբը և խուսափելու՝ կառավարության աշխատանքի դադարեցումից

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որը ֆինանսավորելու է դաշնային կառավարությանը մինչև մարտի սկիզբը և խուսափելու՝ կառավարության աշխատանքի դադարեցումից,- հայտնում է «Reuters»-ը։

Օրինագծին աջակցել է 314 կոնգրեսական, դեմ՝ 108 կոնգրեսական, այդ թվում՝ 106 հանրապետական։ Օրինագիծն ուղարկվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հաստատման համար։

Միաժամանակ ամերիկացի օրենսդիրների շրջանում քննարկումներ են ընթանում Սպիտակ տան լրացուցիչ ֆինանսավորման պահանջը հաստատելու համար, որը ներառում է օգնություն Ուկրաինային։ Հանրապետականների դիրքորոշման պատճառով հոկտեմբեր ամսից ֆինանսավորման պահանջը կասեցված է: Նրանք ցանկանում են ուժեղացնել ԱՄՆ-ի հարավային սահմանի անվտանգությունը: