ԱՄՆ Կոնգրեսի աշխատակազմի պատվիրակությունը հանդիպումներ է անցկացնում Վրաստանում
ԱՄՆ Կոնգրեսի աշխատակիցների պատվիրակությունը հանդիպումներ կունենա Վրաստանում։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից տարածված հայտարարության համաձայն՝ պատվիրակությունը կհանդիպի վրաց պաշտոնյաների և ընդդիմության առաջնորդների հետ։
«Մենք ուրախ ենք Վրաստանում հյուրընկալել Կոնգրեսի աշխատակիցների պատվիրակությանը։ Տարածաշրջանային այցի շրջանակներում պատվիրակությունը կհանդիպի վրաց պաշտոնյաների և ընդդիմության առաջնորդների հետ։ Նրանք նաև կայցելեն Ծերովանիի ներքին տեղահանվածների բնակավայր՝ Վրաստանում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար», – ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։