ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 2024 թվականի բյուջեի հարցում
ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 2024 թվականի բյուջեի հարցում

ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 2024 թվականի բյուջեի հարցում: Այս մասին տեղեկություն են տարածում ամերիկյան լրատվամիջոցները։

«Համաձայնագիրը մեզ ավելի կմոտեցնի կառավարության փակումից խուսափելուն և ազգային կարևոր առաջնահերթությունների պաշտպանությանը»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Հանրապետականների և դեմոկրատների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ պետբյուջեի վերին շեմը կկազմի 1,6 տրիլիոն դոլար։ Այդ գումարից 886 միլիոնը պաշտպանական ծախսերն են, որի մեջ մտնում է Ուկրաինային ռազմական աջակցության համար հատկացված 300 միլիոն դոլարը։

Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերն ասել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի ծախսերի կրճատումները, որոնք փորձում են հասնել հանրապետականները, չեն ազդի վետերանների օգնության և առողջապահության ֆինանսավորման վրա: