ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հաստատված պատժամիջոցներից տուժած եվրոպական ընկերությունները հնարավոր է փոխհատուցում ստանան Եվրամիությունից. Բրունո Լե Մեր
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հաստատված պատժամիջոցներից տուժած եվրոպական ընկերությունները հնարավոր է փոխհատուցում ստանան Եվրամիությունից: Այս մասին հայտարարություն է արել Ֆրանսիայի ֆինանսների նախարարը:
Բրունո Լե Մերի խոսքերով, Եվրամիությունը ունի նման մեխանիզմ և նրա գործի դնելը Եվրոպական ընկերություններին պաշտպանելու համար հնարավոր է:
Հիշեցնենք, որ Իրանի հետ գործնական հարաբերություններ ունեցող ընկերությունները վտանգի առջև են կանգնել այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ի նախագահը ընդունել է Իրանի հետ ձևակերպված համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս բերման մասին որոշում:
Մինչ այդ տարածվում էր լրատվություն, որ Ռուսաստանը, Չինաստանը և Եվրամիությունը շարունակում են բանակցությունները, որի նպատակն է, չնայած ԱՄՆ-ի որոշումներին, ընդլայնել Իրանի հետ ձևակերպված համաձայնագիրը:
Հեղինակ -
Edgar Barsegyan